Image may contain: 1 personՊարզվեց՝ հայերս ժամանակակից պետություն չենք կարողանում ստեղծել: Հին վախեցած ենք: Բայց վախը կանցնի ժամանակի հետ:

Ձայնը ո՞ւմ տալ և ինչի՞ տալ, ժողովրդի բնազդը կորոշի: Այս անգամ ձայն վաճառելը լրիվ լեգիտիմացավ որպես ազգային զբաղմունք: Սա էլ կանցնի: Ներքևում կասեմ` երբ:

Հիմա ի՞նչ անենք: Պատեպատ զարկվե՞նք: Մի վախեցեք: Չկա ավելի զորավոր ազդակ, քան անհնարինությունը:

Համաշխարհային կարգը ընդունում է Հայաստանը: Հարգում է մշակույթը: Եվ սովորեցնում է, ստիպում է մեր պետությանը մարդկանց տնտեսական ազատություն տալ: Սա էլ տալու է այսօր, վաղը, ճար չունի: Տնտեսապես ազատ անհատը կծնվի: Այդ ծնունդն անկասելի է: Ազատության ճանապարհը սա է: Ով ուժ ունի, թող հուպ տա տնտեսական ազատության լծակին: Մնացյալը անգիտություն է: Կամ խառնակչություն:

Միայն մի պայման. պինդ պահենք, ղայիմ պահենք լեզուն ու մշակույթը: Ծռություն եք ուզում անել, ԿՐԹՈՒԹՅԱՆ մեջ արեք: Տգիտության ՊՊԾ-գունդը գրավեք: Ազատ մարդ և կրթություն. սա կլինի մեր իրական իշխանափոխությունը: Ժամանակի գետը մնացյալ տիղմը կտանի, սրանց կտանի: Կլինենք գերազանց պետություն:

Բարի ընտրություն:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել