Instagram-ը մեր ժամանակների խոշորագույն սոցիալական ցանցն է, որտեղ ամեն օր ավելի քան 80մլն լուսանկար են հրապարակում։ Այս ցանցում են գրանցված 400մլն ակտիվ օգտատեր։
Սա մի հարթակ է, որտեղ տարածում են տարբեր տեսակի լուսանկարներ, ինչպես նաև ակտիվ գովազդով են զբաղվում։ Ինչպես և բոլոր այլ սոցիալական կայքերում, այստեղ ևս գրանցվում են օգտատիրոջ անձնական տվյալները։ Ամեն օր հաքերները կոտրում են տարբեր մարդկանց օգտահաշիվներն ու անձնական ինֆորմացիա գողանում և պետք է իմանալ, թե դրանք ինչպես պաշտպանել։
1. Գաղտնաբառ
Գաղտնաբառերի հետ պետք է շատ ուշադիր լինել։ Դրանք երբեք պետք չէ որևէ մեկին ասել ու պետք է կանոնավոր կերպով փոխել։ Շատ կարևոր է, որ բոլոր կայքերում նույն գաղտնաբառը չունենաք։ Այդ դեպքում, եթե կոտրեն ձեր օգտահաշիվներից մեկն, ապա կկարողանան կոտրել ձեր բոլոր օգտահաշիվները։ Instagram-ի գաղտնաբառին դա ևս վերաբերվում է։
2. Գաղտնիություն
Անպայման պետք է հետևել գաղտնիությունը։ Ուշադիր հետևեք, թե ովքեր են հետևում ձեզ։ Նրանց շարքերում պետք է լինեն միայն այն մարդիկ, որոնց դուք ճանաչում եք։ Դրա համար պետք է միացնել Instagram-ի Private account ծառայությունը։ Հատկապես, ուշադիր եղեք ձեր երեխաների լուսանկարները հրապարակելիս, ինչպես նաև պետք չէ փաստաթղթեր ու բանկային հաշիվներ պարունակող լուսանկարներ հրապարակել։
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/03/30/Instagram/34146
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել