Պահ, made in Armenia առնետավազքի առաջնությունը շարունակվում է։ Այսօր կդիտարկենք Սուրեն Զոլյանի վազքուղին ու անցած ուղին։ Բրյուսովի նախկին ռեկտորը, ում, ինչպես հիշում ենք, պառլամենտական ընտրությունների ժամանակահատվածում գործից սկանդալով հանեցին՝ տարբեր ու տարատեսակ չարաշահումների համար, հիմա էլ դարձել է մոլի Բարևիստ ու հաճախակի հյուր է հանրահավաքներին։
«Հայկական ժամանակը» հարցազրույց է վերցրել Զոլյանից ու ամենաուշագրավ հարցն, ըստ իս, այն է, թե այդ ինչո՞ւ էր Զոլյանը անձամբ խոչընդոտում ուսանողական դասադուլներին և քաղաքացիական ընդվզման այլ եղանակներին 2008 թվականին, երբ դեռ ինքը ռեկտոր էր, և ի՞նչ է փոխվել հիմա։
Զոլյանն իհարկե սկսեց կռուտիտներ է արել, թե բա ինքը երբեք անձամբ չի խոչընդոտել, համ էլ 2008-ին ուրիշ էր, հիմա ուրիշ ա (դե էլի որ, էն ժամանակ ռեկտոր էր և անգլերեն ու երկրագիտություն ֆակուլտետների դիպլոմներ ծախելու բիզնեսի վրա էր), իսկ ինքն ընդհանրապես դեմ է դասադուլին, թող ուսանողներն ինչ անում են, անեն, մենակ թե դասերից հետո։
Լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք նա նույն դիրքորոշման կլիներ, եթե ռեկտոր լիներ, ինչին Զոլյանը պատասխանել է, որ չի ուզում եթեներով խոսել (այսինքն... դե դուք հասկացաք էլի) և ընդհանրապես, ինքը հիմա էլ է համարում, որ ռեկտոր է, որին ապօրինաբար հարկադիր պարապուրդի են ուղարկել...
Ուֆ, աման եսիմ է՜....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/257715017698761?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել