Օրերս ավարտվել են Կապանի օդանավակայանի վերագործարկման ուսումնասիրություններն ու ընթացք տրվել վերակառուցման նախագծին: Այսպիսով՝ զարկ է տրվում Հայաստանի հարավային դարպասների զարգացման նոր հեռանկարը, որով Կապանը Երևանին կկապվի տուրբոպտուտակային շարժիչով ժամանակակից ինքնաթիռներով: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խոսքերով՝ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ, և բոլորս հնարավորություն կունենանք վայելել Երևան-Կապան չվերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: