Newmag.am-ը գրում է.
Արտեմիզիա Ջենտիլեսկի

Արտեմիզիա Ջենտիլեսկին 17-րդ դարում պայքարում էր նկարիչ-կանանց իրավունքի համար: Նրա ամենաճանչված ստեղծագործությունն է «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը», (1614-1620, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա):

Արտեմիզիա Ջենտիլեսկին մեծացել է արվեստագետների միջավայրում: Նրա հայրը՝ Հորացիո Ջենտիլեսկին, Կարավաջոյի դպրոցի նկարիչ էր։ Արտեմիզիան մանուկ հասակում բռնության է ենթարկվել. նրան պատվազրկել է հոր հետ աշխատող ֆլորենտացի մի նկարիչ: Հետագայում արվեստը նկարչուհու համար դառնում է մանկական տրավման հաղթահարելու միջոց: Արտեմիզիայի կյանքի մասին պատմող մի քանի գրքեր կան:
Վերջերս էլ՝ 1997-ին, գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել՝ նկարչուհու կենսագրության մոտիվներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/femaleartists/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել