Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսում պայմանագրային զինծառայող է մահացել:
MeydanTV-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Չեմենլի գյուղում տեղակայված զորամասի զորավարժությունների ժամանակ պայմանագրային զինծառայող Հուսեյն Թոֆիգ օղլու Մամեդովը, ընկնելով տանկի տակ, մահացել է: Տեղեկությունը հաստատել է նաև Բարդայի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյան: Վերջինս հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել ավելի վաղ, և զինծառայողը հուղարկավորվել է մարտի 28-ին:
Հետաքրքրական է, որ միջադեպի մասին Meydan TV-ին հայտնել են տեղի գյուղացիները, իսկ ԱՀ ՊՆ-ն այս մասին որևէ հայտարարություն չի տարածել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1415462498525415
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել