Ապրիլի 8-ից Արմենիա Պրեմիումի եթերով մեզ շատ հաճելի անակնկալ է սպասվում՝ 20-մասանոց ֆիլմ՝ ապրիլյան պատերազմի մասին: Վերջապես մեր ֆիլմարտադրողները գիտակցեցին, որ հանցագործ աշխարհից այն կողմ շատ ավելի կարևոր ու ուշադրության արժանի թեմաներ կան, որոնց հիման վրա կարելի է ֆիլմեր ու սերիալներ նկարել: Հուսով եմ՝ ֆիլմն իրոք ապրիլյան պատերազմի հերոսական ոգով կլինի ու հեռուստադիտողին կստիպի վերագնահատել արժեքները, հպարտանալ ու ոգևորվել: Ֆիլմը մի օդաչուի պատմություն է, ով առաջին հայացքից, թվում է, սովորական մարդ է, բայց մի ամբողջ երկինք և մի ամբողջ Հայաստան է իր հոգում պահում։ Ինչքան հասկացա կայքերում ներկայացրած կադրերից, դերասանական անձնակազմն էլ է շատ մանրակրկիտ և ճիշտ ընտրվել: 

Սպասում եմ անհամբեր։

Image may contain: 1 person, text

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: one or more people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել