Սոչիում շարունակում է հաղթանակների շարքը Արա Նիգոյանի գլխավորած «Բանանց–Ա» 2006 թվականին ծնվածների թիմը:
Մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղում «Բանանցը» 2-1 հաշվով պարտության է մատնել Ռոստովի «Զվեզդա» թիմին և դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչում «Բանանցի» մրցակիցը կլինի Մախաչկալայի «Անժին»: Հանդիպումը տեղի կունենա մարտի 30-ին, Երևանի ժամանակով 12:00-ին և ուղիղ եթերում կցուցադրվի «Բանանցի» սրճարանում:
9-ից 16-րդ տեղերի պայքարում Գեղամ Հարությունյանի գլխավորած «Բանանց-Բ»-ն 5:1 հաշվով հաղթանակ է տարել Կրասնոդարի քաղաքային դպրոցի թիմի նկատմամբ: Մարտի 30-ին, 14:00-ին «Բանանց-Բ»-ն 9-ից 12-րդ տեղերի համար խաղում կմրցի «Կրասնոդար»-ի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել