Nеwmag-ը գրում է.Թեհրանի հարավում գտնվող Oxygen Royal ֆիտնես կենտրոնում են հավաքվել 20 երիտասարդներ, բոլորը միանման սև T- shirt-ներով` DFW մակագրությամբ: Դարաբ Ֆեշն շաբաթ-ի հապավումն է:
Կենտրոնը տեղակայված է Էլբրուսի ստորոտում պատմական Ղեյթարիե թաղամասում` մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու: VIP անդամներն ու նորագույն սարքավորումները տպավորություն են ստեղծում կարծես Բեւերլի Հիլզում լինես, բայց այս ամենն Իրանում է, արական սեռի մոդելների պատրաստման կենտրոն, որտեղ մոդելները կարող են պարապել կատվի պրոֆեսիոնալ քայլքը վերապատրաստված մարզիչների հսկողության ներքո, հենց նրանք են երիտասարդներին պատրաստում հետագա քասթինգներին:
Մի ամբողջ օր տևած ծանր վարժանքներից հետո արդյունքները խոստումնալից են: Բոլոր երիտասարդներն աշխատանքային պայմանագիր ստորագրեցին Սեպտեմբերին կայանալիք Դարաբի նորաձևության շաբաթի համար: ԱՅն կկայանա Esteghlal հյուրանոցում:
«Մինչև այս, երբ ես պաշտոնյաներին ասում էի մոդելային գործակալություն ստեղծելու իմ մտադրության մասին, ինձ որևէ մեկը չէր լսում»– ասում է մոդելային գործակալ Շարիֆ Ռազավին: Ավելի քան 3 տասնամյակ տևած ստվերային ընդհատակյա դիմադրության ու պայքարից հետո, նորաձևությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջապես աջակցություն է ստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/iranmodels/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել