Միացյալ Թագավորությունում նրան կոչում են «պատմության մեծագույն բրիտանացի»: Ողջ աշխարհում նա հայտնի էր որպես խորամանկ և խորաթափանց քաղաքական գործիչ, որը կծու արտահայտություններ էր անում իր հակառակորդների հասցեին: Թվում է, թե առավոտյան փողկապի և բաճկոնի հետ նա հագնում էր նաև համարձակություն և համառություն:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի իմաստուն և սուր մտքերը:

Ինքնահեգնանք

1. Շատ ավելի հեշտ է ղեկավարել մի ողջ ժողովրդի, քան դաստիարակել 4 երեխա:

2. Երիտասարդ տարիներին ես ունեի մի կանոն՝ չխմել ոչ մի կաթիլ ալկոհոլ մինչև ճաշելը: Այժմ, երբ ես այլևս երիտասարդ չեմ, ես ունեմ մեկ այլ կանոն՝ չխմել ոչ մի կաթիլ ալկոհոլ մինչև նախաճաշը:

3. Ես միշտ հետևել եմ հետևյալ կանոնին՝ մի՛ վազիր, եթե կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, եթե կարող ես նստել, մի՛ նստիր, եթե կարող ես պառկել:

4. Այն ամենն, ինչ ես ցանկանում եմ, համաձայնությունն է իմ ցանկությունների հետ կոնստրուկտիվ քննարկումից հետո:

Քաղաքականության մասին

5. Դեմոկրատիան վատագույն կառավարման ձևն է, եթե անտեսենք մյուսները:

6. Քաղաքական գործիչը պետք է ունակ լինի քաղաքական կանխատեսումներ անելու, թե ինչ է լինելու վաղը, մեկ շաբաթից, մեկ ամսից և մեկ տարուց: Իսկ հետո էլ բացատրել, թե ինչու այդ ամենը չկատարվեց:

7. Կապիտալիզմից ժառանգված արատը բարիքների անհավասար բաշխումն է, սոցիալիզմից ժառանգված արժանիքը աղքատության հավասար բաշխումն է:

8. Իմ երկրում պաշտոնյաները հպարտանում են նրանով, որ իրենք երկրի ծառաներն են: Իհարկե, երկրի տերը լինելը մեծ խայտառակություն կլիներ:

9. Դիվանագետն այն մարդն է, ով երկու անգամ կմտածի, մինչև ոչինչ չասելը:

10. Ես երբեք քննադատության չեմ ենթարկում իմ երկրի պաշտոնյաներին արտերկրում գտնվելիս, սակայն ես մեծ հաճույքով այդ բացը լրացնում եմ, երբ վերադառնում եմ:

11. Պատմությունը գրում են հաղթողները:

Մարդկանց մասին

12. Բոլորն ինձ մեղադրանքներ են նետում: Ես նկատել եմ՝ նրանք համարյա միշտ այդպես են վարվում: Հավանաբար նրանք գտնում են, որ ես միակն եմ, ով կարող է դա լավագույնս կրել:

13. Դպրոցի ուսուցիչներն ունեն այնպիսի իշխանություն, որի մասին քաղաքական գործիչները կարող են միայն երազել:

14. Եթե ճշմարտությունը բազմերես է, ապա սուտը բազմաձայն է:

15. Փող կուտակելը լավ բան է, հատկապես, եթե դա արվել է ձեր ծնողների կողմից:

16. Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ես միշտ չէ, որ սիրում եմ, երբ ինձ սովորեցնում են:

17. Աշխարհով մեկ սփռված է ստերի մի ահռելի քանակություն, իսկ ամենաահավորն այն է, որ դրանց կեսը համապատասխանում է իրականությանը:

18. Ես սիրում են խոզերին: Շները մեզ նայում են ներքևից վեր, կատուները՝ վերևից ներքև, և միայն խոսզերն են, որ մեզ նայում են ինչպես հավասարը հավասարին:

19. Մարդիկ շատ լավ են պահում այն գաղտնիքները, որոնց մասին չգիտեն:

20. Ուզո՞ւմ եք, որ բանավեճում վերջին խոսքը ձերը լինի: Պարզապես ասեք հակառակորդին. «Կարծում եմ՝ ճիշտ եք»:

Լավատեսություն

21. Հոռետեսը ցանկացած հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը՝ ցանկացած դժվարության մեջ հնարավորություն:

22. Կատարելագործվել նշանակում է փոխվել, լինել կատարյալ նշանակում է հաճախակի փոխվել:

23. Չափից դուրս շատ հեռուն նայելն անհեռատեսական է:

24. Բոլոր մարդիկ էլ սխալներ գործում են, սակայն միայն իմաստուններն են սովորում իրենց սխալներից:

25. Միշտ էլ ավելի հեշտ է հայտարարել սեփական նպատակների մասին, քան իրագործել դրանք:

26. Չկա ավելի լավ ներդրում, քան նորածինների մեջ կաթ ներդնելը:

27. Հաջողությունը ձախողումից ձախողում անցնելն է առանց խանդավառությունը (էնտուզիազմը) կորցնելու:

28. Իմ անձնական փորձից ես հասկացել եմ, որ սխալ է փորձել ամեն ինչ միանգամից ուղղել:

29. Դուք երբեք չեք հասնի ձեր նպատակին, եթե կանգ առնեք և քար նետեք ամեն հաչացող շան վրա:

30. Ես լավատես եմ, այլ բան լինելում ոչ մի իմաստ չեմ տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել