Life.tert.am-ը գրում է.
 Սերիալներից հայտնի դերասան  Կարեն Ասլանյանը ապրիլի 7–ին կներկայացնի իր առաջին տեսահոլովակը։ Երգը կոչվում է «Թե արցունքս», որի հեղինակներն են Կարեն Ասլանյանն ու Րաֆֆի Ալթունյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Ջոն Ջալավյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում Կարենը նշեց, երգը վաղուց էր պատրաստ։

  «Ես և Րաֆֆին վաղուց ենք աշխատում իրար հետ։ Րաֆֆին հիմնականում գրում է երաժշտություն, ես` երգի խոսքեր։ «Թե արցունքս» երգը ծնվել է մեր իմպրովիզների արդյունքում։ Սիրողական մակարդակով ձայնագրեցինք այն ու մի հատված տեղադրեցինք համացանցում։ Դրական արձագանքներ ստացանք։ Մեզ գրում էին, թե երբ ենք տեղադրելու ամբողջական տարբերակը։ Այս ամենը հաշվի առնելով` որոշեցինք երգը տեսահոլովակով ներկայացնել»,– ասաց Կարենը։

 Վերջինս նշեց, որ երգը կորցրած սիրո մասին է. «Թե որքանով է երգը իրական պատմություն, չեմ ցանկանա ասել, քանի որ այն անձնական է, չեմ ուզում այդ մասին խոսել։ Բայց վստահ եմ յուրաքանչյուրն այս երգի մեջ կգտնի իրեն»։
 Դերասանը նշեց, որ համեստ տեսահոլովակ է սպասվում, որը համակարգչային լուծումներով է արված։ «Տեսահոլովակի հերոսուհին Էլեն Ազնավուրյանն է, որը շատ համապատասխան էր մեր ուզած կերպարին։ Նա տեսահոլովակում հայ համեստ աղջկա կերպարն է մարմնավորում»,– ասաց նա։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել