Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին՝ սիրիացի Սաֆվան Գախվատը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ նա ձերբակալվել է Թուրքիայի Ադանա նահանգում: Ոստիկանները կանգնացրել են ավտոբուսը, որով գրոհայինը կնոջ հետ Տարսուսից մեկնել է Ստամբուլ, որտեղից էլ, հավանաբար, մտադրվել էր մեկնել Եվրոպա: Նրա կինը արտաքսվել է Թուրքիայից:
Գախվատի մատին եղել է մատանի, որը ԴԱԻՇ-ի պարագլուխները օգտագործում են կնիքի փոխարեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել