Wedding.am-ը գրում է.

Որքան էլ շատերը ներկայումս հերքում են այն, որ հայկական, այսպես կոչված, 6/8 երգերը ոչ լսում են, ոչ էլ դրանց ներքո ուրախանում, այնուամենայնիվ, փաստերն ու դեպքերը լրիվ այլ բան են ցույց տալիս։ Վստահաբար կարելի է պնդել, որ գրեթե 80 տոկոս հայկական հարսանիքներին բոլոր հյուրերը սիրում են ուրախանալ հենց այդ երգերի ներքո, իսկ այդ երգերը մերժողներից շատերն էլ պարելու ընթացքում երգչին գրեթե հավասար անգիր երգում են այդ երգերը։

6/8-ի պարային ռիթմերով երգերը ունեն իրենց, այսպես կոչված, <<քույր>> տարբերակը, այսինքն նույն կատարողականությամբ, սակայն ավելի դանդաղ, ռոմանտիկ պարային ռիթմով երգեր, որոնք նույնպես մեծ պահանջարկ ունեն հայկական շախով-շուխով հարսանիքներին, քանի որ շատ լավ առիթ են երգի միջոցով սիրելիին զգացմունքները պատմելու, նրան գեղեցիկ, գլխապտույտ պարի հրավիրելու և սիրո մեծ տոնը նշելու։ Այդ երգերը սիրվում են բոլորի կողմից․ չէ որ պարզ, առանց ավելորդ ուռճացումների երգի բառերը պատմում են այն մաքուր ու պարզ զգացմունքի մասին, որի կարիքն ու պակասը ունեն բոլորը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել