Այս անգամ էլ կտրել են 30 հեկտար ծառ: Այս տեղեկությունը արդեն հաստատվել է: Նախ Արարատի մարզում սա արդեն երկրորդ դեպքն է: Նախորդ տարի էլ, կարծեմ 2011-ի վերջն էր կամ 12-ի սկիզբը, կտրել էին Սուրենավանում ծիրանի հսկայական այգին:
Ի՞նչ ասես էս մարդկանց, ծառ կտրելով են հարց լուծում, չեն մտածում, որ ծառը կտրելը մարդասպանություն է:
Իսկ եթե իրոք ծառերը կտրել են նրա համար, որ գյուղապետը ընտրակեղծիք է արել, ապա ասեմ՝ մարդկանց ձայները կեղծելը նույնպես ստորություն է:
Մի ստորությունից վրեժ են լուծում մեկ այլ ստորությամբ: Այդպես չի կարելի, ծառերը կյանք են, բռնեիք գյուղապետին ծեծեիք, ոչ թե եքա 30 հեկտար ծառը կտրեիք:
Սա կարող է լինել նաև մյուսներին դաս:
Կից նյութն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել