ԱՄՆ Սենատը քվեարկել է  ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության օգտինPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱՄՆ Սենատը քվեարկել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության օգտին: Մարտի 28-ին այդ որոշման օգտին է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 2-ը:

Այսպիսով, Չեռնոգորիան կդառնա դաշինքի 29-րդ անդամը, եթե կողմ քվեարկեն նաև Նիդերլանդներն ու Իսպանիան: Նոր անդամների անդամակցության օգտին պետք է քվեարկեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունները, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես ասվում է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հայտարարության մեջ, «հարձակումը Չեռնոգորիայի վրա կամ նրա ապակայունացումը դրսից սպառնալիք կլինի Եվրոպայի կայունությանը և վտանգավոր ԱՄՆ ագային անվտանգության շահերի համար»:

Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կազմակերպության հետ սկսել էր 2015-ին: Կրեմլը դեմ է Հարավսլավիայի նախկին հանրապետության անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ համարելով դա սադրանք, որը կարող է հզորացնել արևմտամետ ռազմական ներկայությունը Բալկաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել