Մեծ Բրիտանիայում 36-ամյա Սոնյա Բրամսը բանտարկվել է Էդ Շիրանի Shape of you երգը հաճախ և բարձր լսելու համար՝ գրում է Telegraph-ը:
 Կնոջ հարևանները՝ հինգ երեխաների ծնողներ Քլեր և Ջոնաթան Թիդմարշներն են բողոք ներկայացրել իրավապահներին:

 «Դուք պետք է իմանաք, որ հարկ է՝ դրսևորեք ձեզ որպես գիտակից և պատասխանատու մարդ, ոչ թե ձեր հարևանների կյանքն անտանելի դարձնեք»,- ասել է դատավորը վճիռը կայացնելիս:
 Քանի որ կինը առաջին անգամ չէ, որ կարգ է խախտում, այդ պատճառով էլ նրան վեց շաբաթով բանտ կուղարկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել