Panarmenian.net-ը գրում է.Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը՝ անդրադառնալով իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթի ելույթին Լեռնային Ղարաբաղում:
Նախարարը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ բողոքի նամակ է ուղարկվել Իրանի համապատասխան մարմիններին, հայտնում է Haqqin.az-ը:
«Մենք հայտնել ենք մեր դժգոհությունը: Այսօր ես նամակ եմ ստորագրել՝ հասցեագրված Իրանի համապատասխան պետական մարմիններին և ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/236079/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել