Armfootball.com-ը գրում է.
 Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի դեմ խաղից հետո (0:2) տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ Երևանից թռչելուց հետո Ղազախստանի հավաքականի ինքնաթիռի մոտ անսարքություններ էր նկատվել և նրանք ստիպված վերադարձել էին Երևան:

-Ստրես կար, բայց, մյուս կողմից, անկախ ամեն ինչից մնացինք տեղերում: Մեզ հետ թռչում էին ֆեդերացիայի նախագահը և գլխավոր քարտուղարը: Այ հենց գլխավոր քարտուղարի խոսքերն ինձ դուր եկան: Նա ասաց, որ դա նոր թիմ դառնալու նշան է: Այդ խոսքերն ինձ դուր եկան: Երևի, հենց այդպես է: Կշարունակենք միասնական մնալ նաև խաղադաշտում: Անհանգստացանք մի փոքր: Ամեն դեպքում մարդիկ ենք:
Շնորհակալություն օդաչուներին, որ գլուխ հանեցին և իջեցրին ինքնաթիռը: Ֆեդերացիան ավիաընկերության հետ մեկտեղ արագ ամեն ինչ արեց: Նրանք նոր հյուրանոց և ինքնաթիռ գտան: Ամեն ինչ լավ է: Մենք ոչ սովորական իրավիճակ ապրեցինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել