Բեռլինի «Բոդե» թանգարանից գողացել են 100 կգ քաշով ոսկյա մետաղադրամըYerkir.am-ը գրում է.
 Բեռլինի «Բոդե» թանգարանից գողացել են «Մեծ թխկու տերև» կոչվող մետաղադրամը, որը կշռում է 100 կգ և պատրաստված է 999 հարգի մաքուր ոսկուց: Մետաղադրամը գնահատվում է մի քանի միլիոն ԱՄն դոլար, հաղորդում է «Rbc.ru»-ն:
 Մետաղադրամի շառավիղը կազմում է 53 սմ, հաստությունը՝ 3 սանտիմետր: Մետաղադրամի մի կողմում պատկերված է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դիմանկարը, մյուսում՝ թխկու տերև:

Նշվում է, որ մետաղադրամը գողացել են 3.30-ի սահմաններում: Ոստիկանությունում կարծում են, որ հանցագործները մի քանիսն են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել