Ջրամբարաշինության նոր ակորդըՀայաստանի ջրային ռեսուրսների ապահովության խնդիրը լուծելու ճանապարհներից է նոր թափ հավաքող ջրամբարաշինությունը: Վեդիի ջրամբարի շինարարությունը շուտով կսկսվի։ Հայաստանի Արարատի մարզում գտնվող ջրամբարը լինելու է ոռոգիչ, 29 մլն խորանարդ մետր ծավալով ու կառուցվելու է Զարգացման ֆրանսիական գործակալության 75 մլն եվրոյի վարկով։

Ինչ վերաբերում է Շիրակի մարզում Կապսի ջրամբարին, ապա պոտենցիալ դոնորի՝ գերմանական KfW բանկի աջակցությամբ ավարտվում է տեխնիկական տնտեսագիտական հիմնավորման կազմումը։ Այդ ջրամբարի ծավալը, որը նույնպես ոռոգիչ է լինելու, պետք է կազմի 25 մլն խորանարդ մետր։

Ջրամբարները կառուցվում են գարնանային հալոցքի ժամանակ ջուր հավաքելու ու պահելու համար, որպեսզի ամռանը՝ ոռոգման սեզոնին, Սեւանա լճի վրա ծանրաբեռնվածությունը նվազի։ Շարունակվում են բանակցությունները ևս 2 ջրամբարների շինարարության շուրջ. խոսքը վերաբերում է Եղվարդի և Մաստարայի ջրամբարներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել