Panorama.am-ը գրում է.
 Ռուսաստանն Իրանին դիտում է որպես վստահելի ու լավ հարևան,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 Նշենք, Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր երկօրյա պաշտոնական այցով այցելել է Ռուսաստանի Դաշնություն:
 Վլադիմիր Պուտինը Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով ռուս-իրանական հարաբերություններին, մասնավորապես ասել է. «Իրանն ու Ռուսաստանն ավելի քան 500 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն: Ռուսաստանն Իրանին դիտում է որպես վստահելի ու լավ հարևան: Իրանն ու Ռուսաստանն արդյունավետ համագործակցում են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»:
 ՌԴ նախագահը, անդրադառնալով տնտեսական կապերին, նշել է, որ 2016թ. առևտրաշրջանառության ծավալներն աճել են 70 տոկոսով:
 Իրանական «Թաբնաք.իր» կայքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Մոսկվա, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սիրիայի հարցում Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը ահաբեկիչների դեմ հարձակում իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կարող է օգտվել Իրանի ռազմակայաններից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել