Պուտինը և Ռոհանին հանդիպել ենYerkir.am-ը գրում է.
 իրանի նախագահ Հասան Ռոհանին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է Газета.ру-ն:
 Պուտինը նշել է, որ Ռուսաստանին և Իրանին կապում են շատ տարիներ, եթե ոչ` համագործակցության հարյուրամյակներ: «Իրանը մեր բարեկամ հարևանն է և հուսալի կայուն գործընկեր: Մենք արդյունավետորեն աշխատում ենք գրեթե բոլոր ուղղություններով: Ավելի քան 500 տարի մենք պահպանում ենք դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա:

Ռոհանին, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են դրականորեն և ներկայումս նոր փուլում են: Նա նաև հիշեցրել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել