Այսօր բոլորը միակարծիք են այն հարցում, որ Հոլիվուդը ֆիլմերի մայրաքաղաքն է: Հենց այստեղ են նկարահանվում աշխարհի շատ հայտնի ֆիլմեր, ու այստեղ են իրենց կարիերան կերտում ու ճանաչում ձեռք բերում շատ հայտնի դերասաններ: Մեզ մոտ Հոլիվուդն ասոցիացվում է նաև գլամուրի ու շքեղության հետ:
Սակայն Հոլիվուդի պատմությունն ունի շատ կողմեր, որ մոռացվել են ու կզարմացնեն Ձեզ:
Ֆիլմարտադրությունը Կալիֆոռնիա է տեղափոխվել Թոմաս Էդիսոնի անմիջական ազդեցությամբ

Թոմաս Էդիսոնը գլխավորում էր Միացյալ Նահանգների շատ կազմակերպություններ, որոնց թվում էին նաև ֆիլմերի արտադրությամբ զբաղվող շատ կազմակերպություններ: Ժամանակի ընթացքում Էդիսոնն ու ֆիլմարտադրությամբ զբաղվող այլ կազմակերպությունների ղեկավարներ միավորվեցին ու ստեղծեցին Motion Picture Patents Company ընկերությունը, որը ֆիլմարտադրության ոլորտում բացարձակ մենաշնորհ ձեռք բերեց: Այսպիսով՝ այս ոլորտում գործ սկսելու համար Էդիսոնի ու ընկերության համաձայնությունն էր անհրաժեշտ:
Արդյունքում ֆիլմարտադրությամբ զբաղվող շատ «անկախ» մարդիկ որոշեցին մեկնել Կալիֆոռնիա, որովհետև այնտեղ նրանց ավելի լավ էին ընդունում:
Հոլիվուդը եղել է ալկոհոլների օգտագործումը թույլատրող համայնք

1800-ականների վերջերին Դաեիդա Հարթել անունով մի կին գալիս է Կալիֆոռնիա ամուսնու՝ Հարվի Հենդերսոնի հետ ու համոզում նրան 120 ակր հողատարածք ձեռք բերել: Զույգը շուտով տեղափոխվեց այնտեղ՝ նպատակ ունենալով այն դարձնել ալկոհոլ թույլատրող քրիստոնեական համայնք: Այդ նպատակով նա անվճար հողակտորներ ու լիկյոր էր բաժանում եկեղեցիներին:
Եղել է ժամանակ, երբ Հոլիվուդում կինոթատրոններն արգելվել են

Այն ժամանակ, երբ Հոլիվուդում արգելվում էին ալկոհոլը, լողավազաններն ու ժամանցի այլ վայրերը, արգելված էին նաև կինոթատրոնները: Այնուամենայնիվ, 1910 թվականին Լոս Անջելեսի ազդեցության տակ այս արգելքը վերացվեց: Առաջին հոլիվուդյան ֆիլմը նկարահանվեց 1911 թվականի հոկտեմբերի 11-ին:
Hollywood-ը սկզբնական շրջանում եղել է Hollywoodland

Սկզբնական շրջանում որոշված էր, որ «Hollywoodland» նշանը պետք է մնար մեկուկես տարի, բայց մնաց այնտեղ տասնամյակներ՝ մինչև 1940-ականները: Ավելի ուշ վերականգնվեց արդեն որպես «Hollywood»:
Հոլիվուդի հայրը

Հոուարդ Ջոնսթոնը Ուիթլին, ով հայտնի է որպես Հոլիվուդի հայր, զբաղվել է հողատարածքների վաճառքով ու մեծ հաջողություններ գրանցել: 1880-ականների կեսերին նա գալիս է Հարավային Կալիֆոռնիա ու շատ ընդարձակ տարածք ձեռք բերում: Այդ ժամանակ շատ մարդիկ տեղափոխվում են Հոլիվուդ: 20-րդ դարի սկզբին Ուիթլին այս նոր համայնք է բերում հեռախոսային գիծ, էլեկտրականություն ու գազ, և բացում է հայտնի Hollywood հյուրանոցը:
Հոլիվուդի մոռացված քույրերը

1916 թվականին Էլեոնոր Ջոնսը երիտասարդ կանանց համար մի ակումբ է հիմնում, որն աստիճանաբար ակտիվանում է ու դառնում Հոլիվուդ Ստուդիո Ակումբ: Շեյրոն Թեյթը, Մեռլին Մոնրոն ու Կիմ Նովակը եղել են հենց այս ակումբի անդամ:
Նիկիտա Խրուշչևը այցելել է Հոլիվուդ

1959 թվականին Խորհրդային Միության պետական գործիչ Նիկիտա Խրուշչևը Միացյալ Նահանգներ կատարած իր այցի շրջանակներում այցելում է նաև Հոլիվուդ: Նրա այցի կապակցությամբ մի ճաշ է կազմակերպվում: Ռոնալ Ռեգանը, Բինգ Քրոսբին, Բոնդն ու այլ դերասաններ հրաժարվում են մասնակցել ճաշին՝ այս ճանապարհով արտահայտելով իրենց ապստամբությունն ընդդեմ Խրուշչևի: Ճաշին ներկա էին այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Գերի Կուպերը, Կիմ Նովակը, Դեն Մարտինը և Մոնրոն:
Կանանց դերը

Հոլիվուդում կանանց դերը ահռելի մեծ էր: Նրանք վճռորոշ դեր էին կատարում յուրաքանչյուր ֆիլմում: 1912-ին Հելեն Գարդները դարձավ առաջին կինը, ով ֆիլմարտադրության իր սեփական ընկերությունը հիմնեց:
Հոլիվուդի ճաշարանը

1942 թվականին Բեթ Դեյվիսն ու Ջոն Գարֆիլդը հիմնեցին «Հոլիվուդ» անունը կրող ճաշարան, որը գիշերային ակումբ էր, որտեղ աստղերը, բացի սնվելուց, կարող էին նաև պարել ու իրենց ժամանցը կազմակերպել:



