Armsport.am-ը գրում է.
Իսլանդիայի հավաքականի` Եվրոպայի 2016 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց 9 ամիս անց ծնելիության ռեկորդ է գրանցվել: Այդ մասին հաղորդում է բժիշկ Պիտեր Ասգերի թվիթերյան էջը:
«Սահմանվել է Իսլանդիայի ծնելիության ռեկորդ` Անգլիային 2:1 հաշվով հաղթելուց 9 ամիս անց»,- գրված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Իսլանդիայի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դուրս էր եկել Եվրոպայի առաջնություն, որտեղ հասել էր մինչև քառորդ եզրափակիչ:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/03/28/Euro-2016/783844
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել