Newmag.am-ը գրում է.
Ճապոնացի տղամարդիկ ասում են «Մարմնավաճառի հետ քեզ զգում ես տղամարդ, իսկ Գեյշայի հետ՝ իսկական սամուռայ»: «Գեյշա» բառը նշանակում է «արվեստի մարդ»:
Մի արեք այն, ինչ չեք ուզում
Մարմնավաճառները գոտին կապում են առջևից, որպեսզի հանգույցն արձակելը հեշտ ու արագ լինի՝ առանց ժամանակ կորցնելու: Իսկ գեյշաների կիմանոն կապվում է հետևից: Հագուստի բարդ հանգույցն արձակել կարելի է միմիայն տղամարդու օգնությամբ, դա տղամարդուն ստիպում է ընկնել երևակայության գիրկը:
Գեյշան պարտավոր չէ հաճախորդներին մատուցել ինտիմ ծառայություն, սակայն եթե նա որոշում է տղամարդու հետ զբաղվել սեքսով, ապա միմիայն սեփական կամքով:
Տղամարդու համար միշտ եղեք հետաքրքիր, մի դադարեք նրան զարմացնել
Տղամարդուն իր տնակում հյուրընկալելուց առաջ գեյշան պարտավոր է իմանալ նրա մասին ամեն ինչ՝ նախասիրությունները ու հետաքրքությունների շրջանակը, որպեսզի կարողանա հետաքրքիր զրույց վարել, զգացնել տա այցելուի անձի կարևորությունը, փառաբանի նրան, ըստ արժանիքների: Նույնը վերաբերում է նաև սիրո գիտությանը:
Geisha-ները գիտեն տղամարդուն «շոյելու» տասնյակ տեխնիկաններ, այդ թվում նաև այսպես կոչվող «թիթեռնիկի համբույրը», երբ կինն իր թարթիչներով է շոյում տղամարդու դեմքը:
Ուսումնասիրեք էրոգեն գոտիներն ու բացահայտեք էրոտիկ մերսման արվեստի գաղտնիքները
Գեյշայի խնդիրն է երկարաձգել տղամարդուն պարգևող վայելքի զգացողությունը, նվիրել նրան հանգստի անգին րոպեներ: Դրա համար նրանք օգտագործում են էրոտիկ մերսման հնարքներ, որոնց միջոցով թուլացնում են մարդու մկանները՝ թոթափել տալով աշխատանքայի օրվա լարվածությունը, ապա նոր խթանում էրոգեն գոտիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



