Ամենապոպուլյարն ու քննադատվածը. ովքե՞ր և ինչո՞ւ էին ատում Ջ. Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ըNewmag.am-ը գրում է.

Շնորհիվ միսս Օսթինի գրականությունը հարստացավ նոր ժանրով՝ «կանացի վեպ»: Նրա հերոսուհիները խելացի, հրապուրիչ երիտասարդ աղջիկներ են, որպես կանոն, ապահովված ընտանիքից, սրախոս ես, մի քիչ մեծամիտ, սիրում են ընթերցանությունը ու պաշտում են միայնակ զբոսանքները, ու ամենակարևորը՝ չափազանց ռոմանտիկ են: Օսթինի յուրաքանչյուր այդպիսի հերոսուհուն վիճակված է մի պարոն Դարսի՝ հարուստ ընտանիքից երիտասարդ, որը սառնասիրտ է ու կյանքի հանդեպ անկիրք, որին կյանքը մի լավ դաս է տվել, և որը ճաշակել է դավաճանության ու կեղծիքի համը, բայց նա հոգու խորքում, թաքուն մի տեղ պահպանել է ներքին մաքրությունն ու բարոյականությունը:

Ջեյն Օսթինը նման էր իր հերոսուհիներին գրեթե բոլոր հատկանիշենով, բացի գլխավորից. նա չուներ իր պարոն Դարսիին: Չնայած դրան անգլիական  գրականության համար առաջին լեդին կարողացել է ստեղծել զգացմունքների ու կրքի յուրօրինակ աշխարհ, որից ամենահայտնի պատառիկը «Հպարտություն և նախապաշարմունքն» է: Թեպետ մինչև հիմա սիրված ու ճանաչված լինելուն`  վեպը «արժանացել» է նաև արհամարհանքի ու ատելության:

Ջեյն Օսթին

Առհասարակ, Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը սեղանի գրքերից է համարվում: Այն հրատարակվել է 1813-ի հունվարի 28-ին: Հայտնվել է դպրոցական ծրագրերում , ինչպես նաև աշխարհում հայտնիություն ունեցող գրքերի ցանկում`գրավելով մեծ թվով կինոարտադրողների ուշադրությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել