Տուրիզմի խթանման օրինակ կարող է լինել փաստաթղթային գործընթացի դյուրացումը: Որոշ ժամանակ առաջ գործադիր մարմնի կողմից հաստատվել էր ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան ներքին անձնագրերով թույլատրելու որոշումը:
Այն պետք է դյուրացներ վերջիններիս մուտքը ՀՀ և այդպիսով խթան հանդիսանար զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացման համար:
Վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության 3091 քաղաքացի: Հուսանք, որ այս ցուցանիշը կունենա շարունակական միտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել