Օգտատերերից մեկի հրապարակումը՝ Երևանի ավագանու ընտրությունների «նախապատրաստական աշխատանքներում» ոստիկանության մասնակցության մասին, այնպիսի տխմարություն է, որ դրա վրա նույնիսկ ծիծաղելը մեղք է, բայց ստիպված եմ անդրադառնալ, քանի որ վերաբերում է ընտրություններին, իսկ այդ կարգի ցանկացած հրապարակում հետագայում արագորեն հասարակական և այլևայլ քննարկումների առարկա է դառնում, ընդհուպ մինչև ամենաբարձր ատյանի դատարաններում:
Նախ, ասենք, որ ոստիկանությունը 2001 թվականից ի վեր «Քրեական պատիժների իրականացման վարչություն» կառույց չունի, իսկ Կալանավայրերի վարչությունը միանգամայն այլ համակարգ է:
Այնպես որ, հրապարակման հեղինակը առնվազն 12 տարով հետ է մնացել ժամանակից:
Այդ «հնացածությունը» արտահայտվում է նաև ոստիկանությանը հանցավորների հետ համագործակցելու մեղադրանք հնչեցնելիս:
Ոստիկանության խնդիրը ոչ թե հանցագործների ու նրանց մերձավորների հետ համագործակցելն է, այլ հանցավորության դեմ պայքարը: Իսկ ոստիկան-հանցագործ առնչությունը կարող է լինել բացառապես օրենքի դաշտում՝ նույն օրենքի ուժով հասարակությանը, նաև այս հրապարակման կարգի անհեթեթությունների հեղինակներին հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու նպատակով:
Մնացյալը ցնորամտություն է, գուցե և պարզաբանումից հետո՝ ներման արժանի, քանզի իսկապես չգիտեն, թե ինչ են անում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ashot.aharonyan/posts/594885243872701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել