Դատարանը տուգանել է Նավալնիին Մոսկվայում չարտոնված ցույց կազմակերպելու համար (Տեսանյութ)Aysor.am-ը գրում է.
 Մոսկվայի Տվերի դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տուգանել է 20 հազար ռուբլիով՝ Մոսկվայի կենտրոնում չարտոնված ցույց կազմակերպելու համար, որը տեղի է ունեցել նախօրեին, հայտնում է РИА Новости-ն:

Նավալնին դատական նիստին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ընդդիմադիրի խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է համաձայնեցնել միջոցառումը քաղաքի կենտրոնում, իսկ այլընտրանք առաջարկել է միայն ցույցի նախօրեին: Նավալնին հավելել է, որ այս դեպքում օրենսդրությունը թույլ է տալիս անցկացնել ի սկզբանե հայտարարված միջոցառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել