Տնային գործերով զբաղվող մարդիկ գիտեն, որ գունավոր և սպիտակ հագուստները հարկավոր է առանձին-առանձին լվանալ: Երբեմն, սակայն, ինչ-ինչ պատճառենով մարդիկ խախտում են այս կանոնը՝ արդյունքում ստանալով գունավոր երանգներ ունեցող սպիտակ հագուստ:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որում կարող եք ծանոթանալ առաջարկվող հնարքներին, որոնք կօգնեն վերականգնել ձեր հագուստի ճերմակությունը: Վերջիններս կատարելու համար ձեզ հարկավոր է. 1. 16 բաժակ ջրով և ¼ բաժակ սպիտակեցնող միջոցով խառնուրդ պատրաստել և հագուստը պահել լուծույթի մեջ 10 րոպե, ապա լվանալ այն, 2. նույն քանակությամբ ամոնիակին խառնել նույն քանակությամբ սպասք լվանալու հեղուկ, ապա ատամի խոզանակով տրորել այն և 30 րոպե հագուստը խառնուրդի մեջ թողնելուց հետո լվանալ այն, 3. նույն քանակությամբ ջրին խառնել նույն քանակությամբ ջրածնի պերօքսիդ և հագուստը թողնել վերջինիս մեջ 30 րոպե և լվանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/03/27/lvacq/593807
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել