Կապիտալիզմի ներքո էլիտայի ձևավորման հստակ, աքսեոմատիկ մեխանիզմ կա՝
1. կապիտալի կուտակում,
2. սեփականության իրավունքի անձեռնմխելիություն,
3. օրենքի դիմաց հավասարության հաստատում:
Սա է ցանկացած մեծահարուստի քաղաքական օրակարգը՝ ցանկացած ժամանակ, ցանկացած հասարակությունում: Ավելին՝ սա է նաև ցանկացած կապիտալիստական, և ինչպես պրակտիկան ապացուցեց, առհասարակ, ցանկացած հասարակության զարգացման գրավականը:
Եթե փորձես քայլերի հերթականությունը խախտել, կա՛մ հասարակությունն է դեգրադացվելու, կա՛մ էլ էլիտան: Չես կարող բոլորին ստիպել ապրել նույն օրենքներով, եթե սեփականության իրավունքը (ինչպես նաև դրա հիմք հանդիսացող բռնության մենաշնորհի պետականացումը) սրբություն չէ, քանի դեռ չես սահմանել վաղեմության շեմ կամ ամնիստիայի նշաձող: Պետք է իրողության հետ հաշվի նստես, հետո նոր շարժվես առաջ, այլապես դատապարտված կլինես, լավագույն դեպքում, շարունակական ձախողման, իսկ վատագույն դեպքում՝ պոպուլիստահեն բոլշևիզմի, որը դանդաղ դեգրադացնելու փոխարեն արագ ոչնչացնում է հասարակության հիմքերը:
Սա հարկ է հաշվի առնել բոլոր նրանց, ովքեր մի քանի շաբաթում «թալանածը հետ բերելու» պլաններ ունեն: