Վիմ Հոֆը ցուրտ ընդհանրապես չի զգում: Ցուրտն առհասարակ նրա վրա չի ազդում նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում: Նա մեկ անգամ չէ, որ բարձրաբերձ լեռներ է հաղթահարել միայն կիսավարտիքով և ժամերով պառկել է սառույցների վրա:
Բժիշկների հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա օրգանիզմում ոչ մի լուրջ շեղում չկա: Նա պարզապես ցուրտը չի զգում: Դա անբացատրելի է: Նա իրեն շատ նորմալ է զգում այն պայմաններում, որում այլ մարդիկ կմահանային:
Վիմը 52-ամյա յոգ է, ով յոգայով է զբաղվում սառույցի մեջ:
Այս մարդն արդեն 8 անգամ աշխարհի ռեկորդ է գրանցել՝ դիմանալով 0-ից ցածր ցրտի: Երկու տարի առաջ նա մարաթոնի մասնակցեց և 22 կմ վազեց -20 աստիճանին միայն կիսավարտիքով: Իսկ 2008-ին 73 րոպե և 48 վայրկյան անցկացրեց սառույցով պատված լճի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել