Պատկերացրեք մի իրավիճակ. 30 տարի հետո ՀՀ֊ում մի լրիվ նոր քաղաք են կառուցում, արդեն կառուցել, վերջացրել են, երիտասարդությունը տեղափոխվում է նոր քաղաք և այդ քաղաքի փողոցները որոշում են անվանակոչել։ Ու քանի որ նոր քաղաք է, անկախությունից հետո ստեղծված ՀՀ առաջին քաղաքը, որոշում են փողոցներն անվանակոչել անկախությունից հետո գործնեություն ծավալած գործիչներով։ Արագ-արագ մի քանի փողոց անվանակոչեցին ազատամարտիկների անուններով, հետո... Գրողը տանի, հետո.... Հաաա Արոնյանի անվան փողոց, Մխիթարյանի անվան փողոց , Համասյանի, Արթուր Ալեքսանյանի անվան փողոց... Լավ, որ մարդ չկա, բերեք հարուստ բարերարների անուններով էլ դնենք` Ռուբեն Վարդանյանի, Սամվել Կարապետյանի, քաղաքական պատմության հետ կապված՝ գուցե Գագիկ Ծառուկյանի անվան փողոցներ.... Հետո... մաթեմատիկ, ինժեներ, աստղագետ, ֆիզիկ, քիմիկ, կենսաբան, գյուղատնտես, տնտեսագետ, ճարտարապետ, ուր ի վերջո չծախված հեղափոխական ունե՞նք, հիմա վարչապետ չէ, ով ուզում է լինի, էս երկիրը ո՞նց է զարգանալու առանց այս ոլորտների, կասե՞ք, ինչքան ուզում եք լավ զինվորական, սպորտսմեն ունենաք ու լավ բարերար։ Երկիրը զարգանում է արդյունաբերությամբ, մեքենաշինությամբ, գյուղատնտեսությամբ, գիտությամբ, ի՞նչ ունենք այսօր, ո՞ր մեկն ունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել