tert.am-ը գրում է.
Իրանը հայտարարել է 15 ամերիկյան ընկերությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների և Իսրայելի հետ համագործակցության համար պատժամիջոցներ սահմանելու մասին. հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ գործողությունները ձեռնարկվել են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին ի պատասխան: Ինչպես նշվում է հայտարարությունում, իրանական պատժամիջոցները սահմանվել են ընկերությունների դեմ, որոնք «ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ահաբեկչության աջակցությանը և տարածաշրջանում ժողովուրդների ճնշմանը»:
Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ ընկերությունները «կոպտորեն խախտել են մարդու իրավունքները» և համագործակցել են Իսրայելի հետ պաղեստինցիների դեմ:
Ամբողջական հոդվածն`այստեղ



