Չինացի գյուղացին արդեն 13 տարի ապրում է սեփական ձեռքերով պատրաստված արհեստական երիկամի հաշվին: Շաբաթը երեք անգամ Խու Սոնվեն անունով այս տղամարդը գալիս, նստում է զուգարանում և միացնում սարքը, որը պատրաստված է հին բժշկական սարքերից ու խոհանոցային պարագաներից:
1993-ին Խուն սովորում էր համալսարանում, երբ նրա մոտ ի հայտ եկավ երիկամային անբավարարություն հիվանդությունը: Արյան մաքրման համար նա սկզբում այցելում էր բժիշկներին: 5 տարի անց նա որոշեց այլևս չվճարել նրանց ու ինքն իր ձեռքով սարք ստեղծեց:
Ինչպես նա հաշվարկել է, արյան դիալիզի պրոցեդուրան այսպես 8 անգամ ավելի էժան է նստում, քան կլինիկայում: Այնուամենայնիվ, նա իր օրգանիզմը մեծ ռիսկի է ենթարկում: Նրա երկու կոլեգաները մահացան նմանատիպ սարքեր օգտագործելու պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել