Աճուրդի է հանվել Ջոն Քենեդիի օրագիրը, որտեղ նա Հիտլերին լեգենդ է անվանումLife.panorama.am-ը գրում է.
 Բոստոնում աճուրդի է հանվել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի օրագիրը, որում նա Ադոլֆ Հիտլերի մասին գրել է. «Նրա մեջ կար մի բան, ինչից լեգենդներ են ստեղծվում»։

 Հիտլերի մասին գրառումը Քենեդին կատարել է 28 տարեկանում՝ լրագրողի կարգավիճակում 1945թ.-ին հետպատերազմյան Եվրոպա կատարած այցի ժամանակ։ Գերմանիայում նա այցելել է ֆյուրերի երկու նստավայրերը։

 «Նա անսահման ամբիցիաներ ուներ իր երկրի համար, որոնք իրեն սպառնալիք էին դարձնում ողջ աշխարհում խաղաղության համար։ Իր անձը, կյանքն ու մահը շրջապատված են առեծվածով, որը միայն մեծանալու է։ Նրա մեջ մի բան կար, որից լեգենդներ են ստեղծվում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել