Այսօրվա երիտասարդության և ավագ սերնդի մտածելակերպն ու հայացքները բավական տարբեր են: Մեծահասակները մեծամասամբ առաջնորդվում են կարծրատիպ դարձած սկզբունքներով: Նրանք կարծում են, որ այսօր երիտասարդները իրենց «կապը կտրածի» պես են պահում, անում են, ինչ ուզում են, հետո դիմում են ծնողներին կամ չեն դիմում ընդհանրապես: «Մեկ էլ կտեսնես՝ փողոցում իրար լպստելով ման են գալիս, էլ պաչվում են, էլ պաչպչվում են,-մեզ հետ զրույցում ասաց Հովաննես պապը,-բա մեր ժամանակ փողոցում տենց բան կտեսնեի՞ր, բա էդ տատուներն ու քթի օղերը…»:Ըստ տարեցների՝ դա թեթևամտության նշան է, նվազագույնը: Ինչպե՞ս կարելի է հաշտեցնել սերունդների բախումը: Թեթևամտությո՞ւն է այն, որ երիտասարդները ազատ են, հագնում են, ինչ ուզում են, ապրում են, ինչպես ուզում են, կապվում են ամուսնացած տղամարդկանց կամ կանանց հետ, դաջվածքներ են անում, համբուրվում են փողոցում և այլն, և այլն, կարելի է անվերջ թվարկել: Ի՞նչ է սա՝ կարծրատի՞պ, թե՞ նամուս, թե՞ նամուսն էլ է արդեն կարծրատիպ:
Մասնակցի՛ր քննարկմանը և հնարավորություն ստացիր քո կարծիքն արտահայտելու նաև «Ազատ գոտու» տաղավարից: