Հանրապետության 915 համայնքներից 440-ը (438 գյուղական և 2 քաղաքային) կամ 48%-ը ունեն 1.000-ից պակաս բնակչություն:
ՀՀ 866 գյուղական համայնքներից 200-ը կամ ընդհանուրի 23%-ը ունեն մինչև 300 բնակիչ, 75-ը կամ ընդհանուրի 8.6%-ը` 301–500 բնակիչ, 163-ը կամ 18.8%-ը` 501–1.000 բնակիչ: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է (10.702 բնակիչ), ամենափոքրը` Գեղարքունիքի մարզի Վերին Շորժան (28):
Փաստորեն՝ ամենամեծ գյուղական համայնքը, ամենափոքրից բնակչության թվով մեծ է 358 անգամ: Բոլոր համայնքների համար գործում է միևնույն օրենսդրությունը` անկախ չափերից և բնակչության թվից: Այսպես՝ Գյումրու (մոտ 200.000 բնակչությամբ) և Վերին Շորժայի (28 բնակիչ ունեցող) ՏԻՄ-երն ունեն նույն լիազորություններն ու պարտականությունները: Սա հանգեցնում է դժվարությունների, քանի որ համայնքների մեծ մասը չի կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություն մատուցել: