Ներկայացված տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարին գրեթե բոլոր հարկատեսակների և տուրքերի հավաքագրման առումով գրանցվել է աճ՝ բացառությամբ շահութահարկի: Օրինակ՝ ավելացված արժեքի հարկի հաշվին պետական բյուջե է մուտք գործել 33 մլրդ 71.8 մլն դրամ, ինչը 2016 թվականի հունվարի 31 մլրդ 67.3 մլն ցուցանիշը գերազանցում է 6.5 տոկոսով: Շուրջ 23 մլրդ 209.1 մլն դրամ է կազմել եկամտային հարկը, որը 2016 թվականի հունվարի 22 մլրդ 506.8 մլն դրամը գերազանցում է 3.1 տոկոսով:
Ակցիզային հարկի կատարումն ավելացել է 115.8 տոկոսով: 2017 թվականի հունվարին այն կազմել է 6 մլրդ 926.4 մլն, իսկ 2016-ի հունվարին` 3 մլրդ 209.7 մլն:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվին բյուջե է մուտք գործել 1 մլրդ 928.1 մլն դրամ, իսկ նախորդ տարվա հունվարին` 732.8 մլն: Աճը կազմել է 163.1 տոկոս: Մաքսատուրքերի հաշվին այս տարվա հունվարի բյուջեի կատարումը կազմել է 3 մլրդ 512.6 մլն դրամ, իսկ նախորդ տարվա հունվարին այն կազմել էր 2 մլրդ 773.3 մլն դրամ: Այս տարվա աճը կազմել է 26.7 տոկոս: Պետական տուրքն ավելացել է 8.6, հաստատագրված վճարները` 26.6, շրջանառության հարկը` 17.3, իսկ սոցիալական վճարները` 20.5 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1840557506209388&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել