Էլեկտրական հաշվիչները մեծ դեր ունեն ոռոգման խնայողության գործընթացում: Ներկայումս ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվում է շուրջ 930 էլեկտրական հաշվիչ:
Փոխարինման գործընթացը դեռևս սկսել էր նախորդ տարվանից, երբ 103 ինդուկցիոն էլեկտրական հաշվիչները փոխարինվել են ժամանակակից, առցանց հետևելու հնարավորություն ունեցող АСКУЭ էլեկտրական հաշվիչներով:
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ բոլոր հաշվիչները կթարմացվեն, և իրականացվող վերահսկողության արդյունքում պետությունը տարեկան կտնտեսի շուրջ 10 մլն դրամ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=192633064563308&id=100014498460492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել