Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը sports.kz-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան – Ղազախստան առաջիկա հանդիպմանը:
- Ի՞նչ կասեք Հայաստան – Ղազախստան հանդիպման վերաբերյալ: Ո՞վ է ֆավորիտը, ի՞նչ հնարավորություններ ունեն մրցակիցները:
- Շատ բարդ խաղ է սպասվում, քանի որ երկու թիմերն էլ հաղթանակի համար են խաղալու: Այս պահին ինձ համար ֆավորիտը Հայաստանի հավաքականն է, քանի որ սեփական հարկի տակ է հանդես գալու ու հոգեբանական առավելություն է ձեռք բերել՝ հաղթելով իր վերջին խաղում:
- Ձեր կարծիքով՝ սա սկզբունքայի՞ն դիմակայություն է:
- Այո, իհարկե, քանի որ հաղթանակի դեպքում երկու թիմերն էլ հնարավորություն կստանան պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
- Ժամանակին Դուք մոտ 50 հանդիպում եք անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Ի՞նչ եք կարծում՝ բոլոր ուժեղագույն հայ ֆուտբոլիստները հրավիրվե՞լ են:
- Կարծում եմ՝ գլխավոր մարզիչը ճիշտ որոշում է կայացրել ու հրավիրել է բոլոր ուժեղագույններին:
- 2007թ.-ին հանդես եք եկել Հայաստանի հավաքականում, երբ Եվրո-2008-ի ընտրական փուլի շրջանակներում Ղազախստանի հավաքականը հաղթեց Երևանում 1-0 հաշվով: Լա՞վ եք հիշում այդ խաղը: Ինչու՞ Ձեր թիմը պարտվեց սեփական հարկի տակ:
- Իհարկե, լավ եմ հիշում: Մեր թիմը լավ էր խաղում, խաղային առավելություն ունեինք, մի քանի գոլային պահ չիրացրինք, ու ֆուտբոլային աստվածը պատժեց մեզ. դու չես խփում, քեզ են խփում... Խաղի վերջում բաց թողեցինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: