Tert.am-ը գրում է.
  Tert.am-ի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Մալաթիայում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է եղել, որի ընթացքում դանակահարվել է 11-րդ դասարանի աշակերտ, ում տեղափոխել են Ծերեթելիի հիվանդանոց:
 Լուրի իսկությունը ճշտելու համար Tert.am-ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից: ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է շտապօգնության ենթակայանից. «Ահազանգի համաձայն՝  մարտի 23-ին՝ ժամը 10:25-ին շտապօգնության խումբը  Հարավարևմտյան Բ2 թաղամասի դպրոցներից մեկի մոտից դանակահարված վիճակում «Սուրբ աստվածամայր» ԲԿ է տեղափոխել մի  աշակերտի»:
 Էդգար Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  նույն օրը՝ ժամը 08:35-ին դպրոցներից մեկի հետնամասում  վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է  նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել