Newmag.am-ը գրում է.
Կանայք կարողանում են սիրահարվել մինչև ուշագնացություն: Երբեմն դժվարությամբ են բացատրում, թե ի՞նչն են նրանք հավանել այդ տղամարդու մեջ: Երբեմն, ոչ դիտավորյալ, բայց սիրահարվում են մի անգամ և նույն տղամարդու տեսակին, միայն որպեսզի ստանան միևնույն արդյունքը: Պարզապես տրամաբանորեն գնահատեք ռիսկերը:
Նա, ում պետք է ուղղել
Այդ տղան պոտենցիալ ունի: Դուք դա տեսնում եք: Եվ դուք պարզապես գիտեք, որ ամեն ինչ, ինչ նրան հարկավոր է. Մի քիչ սեր և խնամք ձեզնից, որպեսզի իրականացվի այդ պոտենցիալը: Հնարավոր է, նա չի կարողանում հաջողությամբ կատարել իր աշխատանքը: Հնարավոր է, նա ծխում է և շատ է խմում: Հնարավոր է, նրան չի հերիքում ամբիցիան, նա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է ուզում այս կյանքից, հնարավոր է, որ նա ծույլ է: Կարևոր չէ, թե ինչ է, բայց դուք ցանկանում եք լինել նրա հետ, երկարատև ներդրումներ անել և նրան այնպսին դարձնել, ինչպիսին ցանկանում եք:
Բայց դրանից ոչինչ չի ստացվի, որովհետև նա չի փոխվի, քանի դեռ ինքը պատրաստ չլինի: Եթե հիմա նա չէ, ինչ դուք ցանկանում եք, ուրեմն բաց թողեք նրան և փնտրեք ուրիշին, ով այդ պահին ձեզ համար իդեալական կլինի, այլ ոչ թե ապագայում կլինի:
Նա, ով չի սիրում սրտանց զրուցել
Այդպիսի տղամարդը չի կարողանում կիսվել իր զգացմուքներով և զգացողություններով: Նա ուշ է վերադառնում տուն, և նույնիսկ նրա մտքին չի գալիս զանգել և զգուշացնել ձեզ այդ մասին: Դուք կարող եք նրանից օրերով զանգեր չստանալ կամ հաղորդագրություններ:
Նա պարզապես չի մտածում, որ շփումը կարևոր է: Եվ եթե նա նույնիսկ ձեզ հետ չի խոսում մակերեսային թեմաներից, նրանից մեծ սպասումներ մի ունեցեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



