Panorama.am-ը գրում է.
Լուսանկարներ, որոնք ցույց են տալիս առաջին կին կռվողներին մի քանի տասնամյակի պատմություն ունեցող հակամարտությունում: Այսպես է վերնագրել Washingtonpost-ը հայկական բանակում ծառայող աղջիկների ու երիտասարդ կանանց մասին հրապարակումը:
«Տասնյակ տարիներ տևող հակամարտությունում անցած տարի Կովկասում Ադրբեջանի ու էթնիկ հայերի զինված ուժերի միջև մի քանի բախումները պատճառ դարձան, որ շատ երիտասարդ կանայք ու աղջիկները վիճարկեն ավանդական գենդերային դերն ու զենք վերցնեն: Նրանք առաջամարտիկներ են, ովքեր դիմադրում են շատ պահպանողականների, որովհետև նրանք որոշել են կարիերա անել այնտեղ, որտեղ կանայք դեռ մուտք չեն գործել»,-գրում է պարբերականը:
Աղբյուրը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում 23 աղջիկներ առաջին անգամ ռազմական ակադեմիա ընդունվեցին 2014-ին, իսկ Ստեփանակերտում՝ անցած տարի:
Լուսանկարիչն այցելել է Երևանի ու Ստեփանակերտի ռազմական բարձրագույն հաստատություններ: Նա նշել է, չնայած շատ ընտանիքներ ունեն բանակում ծառայողներ, բայց կանանց ծառայելուն դեմ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



