giphy-3

Եվ այսպես, եթե դու չես կարողանում հասկանալ՝ նա քեզ լուրջ է վերաբերվում, թե պարզապես «գլուխ է արդուկում», առաջարկում ենք միասին վերլուծել ու հասկանալ:

Նա իրեն պահում է քմահաճ դեռահասի, այլ ոչ թե հասուն պատանու պես: Նա ասես միտումնավոր արհամարհում է քեզ: Ու գիտե՞ս, թե ինչու: Այո, նրա հայրն է նրան խորհուրդ տվել իրեն այդպես պահել, որպեսզի քո ուշադրությունը գրավի:

Այդ նույն օպերայից է նաեւ «Նրան հպվիր գրեթե աննկատ, բայց դրա հետ մեկտեղ փորձիր ցույց տալ քո հետաքրքրվածությունը» եւ այլն: Դե ինչ, քեզ մնում է միայն մասնակցել այդ խաղին:

Դու գիշերվա ժամը երկուսին նրանից կասկածելի բովանդակության ՍՄՍ ես ստանո՞ւմ: Կարող ես հավատացած լինել, որ հիմա նա ուզում է սեքսով զբաղվել քեզ հետ: Դե ինքդ մտածիր, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է նա քո մասին մտածեր գիշերվա կեսին:

«Ինչ ես անելու հանգստյան օրերին»,- գրում ես նրան: Եվ, և, և... երեք ժամ լռություն, որից հետո պատասխան «Ոչինչ, իսկ ինչո՞ւ ես հարցնում»: Այ քեզ բան, մի՞թե չէր կարելի միանգամից պատասխանել: Իրականում նա այդպես էլ կաներ, եթե նրա համար միևնույն լիներ: Սակայն նա մանրակրկիտ մտածում էր իր պատասխանի մասին, քանի որ նրա համար կարևոր է, թե դու նրա մասին ինչ կմտածես:

Նա քեզ համար բերել է քո սիրելի գինին: Դու մի անգամ նշել ես, որ այն քեզ դուր է գալիս, ու հիմա նա հիշել է այդ մասին: Հավատա, եթե նա անտարբեր լիներ, նա երբեք չէր ծանրաբեռնի իր ուղեղը նման բաներ հիշելով:

«Էյ, ես հիմա ընկերներիս հետ հրապարակի այն բարում եմ, եթե ուզում ես, դու էլ արի»,- գրում է նա այն դեպքում, երբ դուք միշտ մինչև այդ պահը դեմ առ դեմ էիք հանդիպում: Իրականում դա պետք է հասկանալ որպես «Դու շատ հետաքրքիր աղջիկ ես, ես ուզում եմ տեսնել, թե ընկերներիս հետ ինչպես լեզու կգտնես» կամ նույնիսկ «Խնդրում եմ, ինձ բարից քեզ հետ միասին անհետանալու հնարավորություն տուր»:

Տանը ֆիլմ դիտելը կամ ինչ-որ համեղ բան ուտելը հրաշալի տարբերակ է հաճելի երեկոյի համար: Եթե նա հարցնի, թե ինչ ֆիլմեր ես սիրում, ուրեմն՝ նրան իրոք հետաքրքրում է, թե դու ինչպես ես անցկացնում ազատ ժամանակդ  ու թե ինչ նախասիրություններ ունես կինոյի ու երաժշտության հարցում: Նա պարզապես ուզում է ավելի լավ հասկանալ քեզ:

Քեզ հետ հաղորդակցվելու նրա նախընտրած ձևը սոցիալական ցանցերում խոսելն է: Դե ինչ, հիմա նման ժամանակներ են: Ուրեմն՝ նրան դուր է գալիս նայել քո ուղարկած նկարներն ու նկարզարդումները։

Դու նկատե՞լ ես, որ նա «լայք» է դրել քո բոլոր լուսանկարների տակ:

«Օյ, ես չեմ էլ պատկերացնում՝ նրան դուր գալի՞ս եմ, թե ոչ »,- մտածում ես դու նրա հետ ամեն զրույցից հետո: Իհարկե, դուր ես գալիս: Պարզապես նա իրեն պահում է տղայի նման: Մի՞թե դա վատ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել