Armsport.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան շատ գոհ է մնացել իր սաների խաղից ԱԱ-2018-ի ընտրական փուլի 13-րդ տուրի՝ Չիլիի հետ մրցավեճում:
Խաղալով սեփական հարկի տակ՝ արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին՝ Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից կատարած հարվածի շնորհիվ.
«Շատ գոհ եմ, քանի որ խաղը ստացվեց այնպես, ինչպես և մենք պատկերացնում էինք: Մեր թիմը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Մենք պարզապես չէինք վերահսկում գնդակը յուրաքանչյուր խաղակեսի վերջին 15 րոպեի ընթացքում: Իսկ պաշտպանությունում շատ ուժեղ էինք գործում»,- Բաուսայի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Մեսսիի վերաբերյալ Բաուսան ասել է, որ «Արգենտինայի հավաքականում նրանից կախվածություն չկա»:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/03/24/Lionel-Messi/782713
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել