Գործող օրենքի համաձայն՝ արտահանող բիզնեսին վերադարձվում է ավելացված արժեքի հարկը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ վերադարձելիության գործընթացը կվերաբերի նաև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռնվի հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով վերջիններիս շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Դրանից զատ՝ սա կարող է իր դրական ազդեցությունը թողնել գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա: