Մխիթարյանը, Ղազարյանը և Պիզելին ստացան իրենց մրցանակներըArmsport.am-ը գրում է.

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցանակներ հանձնեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքով համապատասխանաբար 3-րդ, 2-րդ և 1-ին տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին:

Ինչպես հայտնի է, այս անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրել էր Ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն էր, իսկ 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագին մրցանակը հանձնելիս Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ լրագրողներից շատերը ֆուտբոլը սպորտ չեն համարում, բայց դա չի խանգարում ֆուտբոլի մարդկանց հասկանալ, թե ով է Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել