Այս օրերին Հայաստանում նկատվում է իրանցի զբոսաշրջիկների առատություն: Նրանք Հայաստան են եկել Նովրուզ-Բայրամ տոնը նշելու, որը տևում է 13 օր։ Նկատենք, որ այդ 2 շաբաթների ընթացքում Հայաստանն ընդունում է մոտ 20-25 հազար իրանցիների։ Հաշվի առնելով Հայաստանի մոտ լինելու հանգամանքը՝ շատ իրանցիներ Հայաստան են գալիս սեփական մեքենայով։
2016 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքում իրանցիների կշիռը կազմել է 17%, և այդ առումով զիջում է միայն Ռուսաստանին (21.7%): 2015-ին այդ ցուցանիշը 10% էր։ Ստացվում է, որ Իրանը զբոսաշրջության առումով Հայաստանի թիվ 2 գործընկերն է, որը շրջանցել է ԱՄՆ-ին և նույն տեմպերով շարունակվելու դեպքում կարող է շրջանցել նաև Ռուսաստանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել