Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծննդով Մեծ Բրիտանիայից էYerkir.am-ը գրում է.
 Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել էր Մեծ Բրիտանիայի տարածքում և ժամանակին գրավել էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է  «Интерфакс»-ը:

 «Այդ մարդը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Մի քանի տարի առաջ նրա նկատմամբ ՄԻ-5-ում հետաքննություն են անցկացրել ծայրահեղականության հետ կապված գործի շրջանակներում», - ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Մեյը պարզաբանել է, որ արդյունքում այդ հետաքննությունը փակվել է, և վերջին ժամանակներս նա կասկածներ չէր առաջացնում հատուկ ծառայությունների մոտ:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ տեղի ունեցածի հետաքննությունը դեռ չի ավարտվել, ուստի ինքը չի կարող հայտնել այն ամբողջ տեղեկատվությունը, որը ահաբեկչի մասին հավաքել են քննիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել